2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 948 մլրդ դրամ:
Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ տարեցտարի կառավարությունն ավելացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող բյուջեն:
«Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, գյուղատնտեսության բյուջեն ավելացել է 6-7 անգամ: Միանշանակ մարտահրավերներն են ավելացել, որոնք ստիպում են վերադասավորումներ կատարել շուկաների, լոգիստիկ շղթաների»,- ասել է Խոջոյանը:
Նրա խոսքով՝ 2023-ին արտահանել ենք 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դրա մեջ ծիրանի արտահանումը, օրինակ, կազմել է 30 հազար տոննա: 2024-ին այսօրվա դրությամբ արդեն ՀՀ-ից արտահանվել է 20 հազար տոննա ծիրան:
«Լոլիկի արտահանումը մի փոքր կրճատվել է։ Այս տարի արտահանել ենք 6.1 հազար տոննա լոլիկ, 2023-ին արտահանվել է 14 հազար տոննա լոլիկ: Իսկ ահա, այս տարի արտահանել ենք 4700 տոննա վարունգ, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր ընդամենը 400 տոննա: Անգամներով ավելացել է ծաղկի արտահանումը»,- հայտնել է փոխնախարարը:
Խոջոյանի խոսքով՝ այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է մոտ 6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
2024 թվականին 20 տոկոսով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել. փոխնախարար
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում