Այս պահին Լարսում խնդիրներ չկան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ պատասխանելով հարցին՝ Լարսում վերջերս խնդիրներ էին առաջացել, հիմա խնդիր կա՞, թե ոչ։
Նրա խոսքով՝ ցանկացած լոգիստիկ խաթարում իր ազդեցությունն է թողնում մատակարարման շղթաների վրա, բայց կարևոր է ,թե ինչ տևողության են այդ խնդիրներն առաջանում։
«Դրանով է պայմանավորված լինում ազդեցությունն արտահանման քանակի վրա, լոգիստիկայի կազմակերպման վրա ինչ ծավալի է լինում։ Դատելով ընդհանրացված թվերից՝ կարող ենք ասել, որ 2024 թվականին այսօրվա դրությամբ 20 տոկոսով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել»,- ասել է նա։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունում այս պահին քննարկվում և մշակման փուլում է գտնվում լոգիստիկայի աջակցության մեկ այլ նախագիծ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում