Koenigsegg Jesko հիպերքարը չորս համաշխարհային ռեկորդ է սահմանել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Koenigsegg Automotive ընկերությունը գերազանցել է 0-ից 400 կմ/ժ արագացման համաշխարհային ռեկորդը,– գրում է Autopilot.ru-ն։

Մրցարշավները տեղի են ունեցել Շվեդիայի Էրեբրո օդանավակայանում, մեքենան վարել է Koenigsegg գործարանի օդաչուն:

Անցյալ տարի նույն օդանավակայանում Koenigsegg Regera-ի հիպերքարը ևս սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 0-ից արագացնելով մինչև 400 կմ/ժ և կանգնելով 28.81-րդ վայրկյանին: Այս տարի ռեկորդ է սահմանել՝ Koenigsegg Jesko Absolut-ը, որը 0-ից արագացրել է մինևչ 400 կմ/ժ և կանգ է առել 27.83-րդ վայրկյանին:

Բացի այդ, ընդամենը մեկ մրցավազքում Koenigsegg Jesko Absolut-ը սահմանել է ևս երեք նոր համաշխարհային ռեկորդ ՝ 0-ից 400 կմ/ժ-ը՝ 18.82 վայրկյան, 0-ից 250 մղոն/ժ-ը՝ 28.27 վայրկյան, 0-250 մղոն/ժ-ը 19.2 վայրկյան:

Ռեկորդային վազքի ընթացքում հիպերքարն ունեցել է Michelin Pilot Sport Cup2 R անվադողեր և լիցքավորված է եղել E85 վառելիքով (85% էթանոլի և 15% բենզինի խառնուրդ)։

Koenigsegg Jesko հագեցած է երկու հինգ լիտրանոց V8 տուրբո լիցքավորիչներով։ Սովորական բենզինով աշխատելիս այն ունի 1280 ձիաուժ հզորություն, բիոէթանոլով աշխատելիս՝ 1600 ձիաուժ:

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով