Ռուս գործարար Գերման Ստերլիգովը բլոգեր Ամիրան Սարդարովի հետ հարցազրույցում մեղադրել է նրանց, ովքեր իր պանիրներից մեկի գինն անհավական բարձր են համարել,- գրում է РИА Новости-ն։
Նա բացատրել է, որ արտադրանքը պատրաստելու համար անհրաժեշտ է նկուղ՝ համապատասխան պայմաններով, ամբողջ ընթացքում պանիրը պետք է մաքրել, աղաջուր դնել և պարբերաբար շրջել:
«Շատ էժան գին է, ես եմ որոշել այն 120 հազար ռուբլի սահմանել», – ասել է գործարարը:
Ձեռնարկատերը «անշնորհակալներ» է անվանել նրանց, ովքեր նաև սեփական ֆերմաներ են վարում, բայց դժգոհություն են հայտնել գնագոյացումից։
«Մենք այնքան բարձր նշաձող ենք սահմանում, որ ինչ գին էլ որ լինի, նրանք պետք է երախտապարտ լինեն մեզ», – պնդել է նա:
Ստերլիգովն իր հերթին ռուսներին խորհուրդ է տվել, որ ովքեր դժգոհ են գնից, հիմնեն իրենց տնային տնտեսությունները և երեխաներին կերակրեն բնական մթերքներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում