Բոլոր նվաճումների մեկնարկային կետը ցանկությունն է. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Ես նկատել եմ, որ հաջողության հասնելու համար պետք է լինես խելացի, սակայն ձևացնես, որ հիմար ես:

Շառլ Մենտեսքյո/ գրող, փիլիսոփա/

Բոլոր նվաճումների մեկնարկային կետը ցանկությունն է:

Նապոլեոն Հիլ/ գրող, լրագրող, փաստաբան/ 

Երիտասարդ տարիներիս մտածում էի, որ ամենակարևորը փողն է: Այժմ, երբ տարեց մարդ եմ, ես արդեն համոզված եմ դրանում:

Օսկար Ուայլդ/ գրող, փիլիսոփա/

Երբ գործը հասնում է փողին, ամենաճիշտ քաղաքականությունն ազնվությունն է:

Մարկ Տվեն/ արձակագիր, լրագրող/

Մի ցանկացիր, որ ամեն ինչ լինի ավելի հեշտ, ցանկացիր, որ դու լինես ավելի պատրաստված:

Ջիմ Ռոն/ ձեռներեց/

Հաջողելու չորս բաղադրիչ. աշխատիր և աղոթիր, մտածիր և հավատա:

Նոման Վինսենթ Փիլ/ գրող, հոգևորական/

Կամ գտիր ճանապարհը, կամ էլ նոր ճանապարհ հարթիր:

Ֆիլիպ Սիդնի/ պոետ, հասարակական գործիչ/

Կարևոր չէ, թե որքան ես զբաղված, կարևոր է, թե ինչով ես զբաղված:

Օփրա Ուինֆրի/ հաղորդավար, գործարար, լրագրող/

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով