Որքա՞ն են կազմում ապահովագրական հատուցումների ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ապահովագրության ոլորտը կենտրոնական դերակատարում ունի տնտեսությունում։ ԱՄՆ-ու, Ֆրանսիայում և  ֆինանսական զարգացած համակարգով մյուս երկրներում ապահովագրական ընկերություններն այնպիսի ազդեցիկ ուժ ունեն, որ նրանցից նույնիսկ մեկում ֆինանսական խնդիրների առկայության դեպքում հետևանքները շղթայական ազդեցություն են ունենում, քանի որ ժամանակակից աշխարհում ապահովագրական համակարգը դարձել է չափազանց փոխկապված այլ ոլորտների հետ։

Հայաստանում 2024թ․ առաջին եռամսյակի դրությամբ գործունեություն է ծավալում  8 ապահովագրական ընկերություն։



Ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ցուցանիշների օգնությամբ։ Այս անգամ դիտարկենք 2024թ․ առաջին եռամսյակում ապահովագրական գումարների և հատուցումների ծավալները՝ ըստ տարբեր ապահովագրական դասերի

Նկատենք, որ 2024թ․ առաջին եռամսյակում ոչ կյանքի ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալները կազմել են ֏ 43,62 տրլն, իսկ հատուցումների ծավալները՝ ֏ 10,15 մլրդ։

Ոչ կյանքի ապահովագրության ապահովագրական գումարների ծավալների 77% կամ ֏ 33,37 տրլն պատկանում է ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը։ Վերջինիս մասով հատուցումների ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում կազմել են ֏ 5,33 մլրդ։

Հրդեհից և բնական աղետներից ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում կազմել են ֏ 2,87 տրլն։

Զգալի է նաև առողջության ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալը, որը 2024թ․ առաջին եռամսյակում կազմել է ֏1,89 տրլն, իսկ հատուցումների ծավալները՝ ֏ 3,38 մլրդ։ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով