Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի դրան հասնելու անազնիվ միջոցները․ Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Խառնվածքից զուրկ մարդը չի կարող ո՛չ նկարիչ լինել, ո՛չ բազմակողմանի մարդ, ո՛չ էլ ընդհանրապես մի մարդ, որը ինքնամոռաց կարող էր տարվել գիտական կամ գեղարվեստական պրոբլեմով:

Լեոնարդո Դա Վինչի

🔸Մի մոռացիր անել անհնարինը, որպեսզի հասնես հնարավորին:

Անտոն Ռուբինշտեյն  / կոմպոզիտոր, երաժշտագետ/

🔸Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի դրան հասնելու անազնիվ միջոցները:

Ալբերտ Էյնշտեյն/ ֆիզիկոս/

🔸Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է:

Վիլհելմ Հումբոլդտ / լեզվաբան, դիվանագետ/

🔸Որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա:

Մոնիկա Բելուչի

🔸Եթե աղքատ եք ծնվել, դա ձեր մեղքը չէ, բայց եթե աղքատ եք մեռնում, ապա այստեղ միայն դուք եք մեղավոր:

Բիլ Գեյթս

🔸Հաջողության հասնելու համար պիտի ձեզ զատեք մոլորակի բնակչության 98 տոկոսից:

Դոնալդ Թրամփ

🔸Շրջապատեք ձեզ աշխատասեր և տաղանդավոր ընկերներով: Ընկերանալով աշխատասեր և տաղանդավոր մարդկանց հետ՝ նրանց հետ մրցակցելու փոխարեն դուք կկերտեք ձեր կարիերան: Լավագույնների հետ աշխատելը ձեզ միայն ավելի լավը կդարձնի:

Բիյոնսե

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով