Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
Հուլիսի 4-ից Պուշկինի փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար-Գյուլբենկյան, Հր. Քոչար-Վաղարշյան, Հր. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան-Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:
Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:
«Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- հայտնում են քաղաքապետարանից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում