Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հիմնվում է հանգստի նոր գոտի:
Այգին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի համար առանձնացված տարածք, կհիմնվի անտառային գոտի՝ ոռոգման համակարգով: