Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) թարմացրել է Ուկրաինային ներկայացվող պահանջների հուշագիրը՝ երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու համար,– գրում է Iarex.ru-ն:
ԱՄՀ-ն Ուկրաինային մինչև սեպտեմբերի վերջ է ժամանակ տվել՝ նշելով, որ Կիևը պարտավոր է արտաքին աուդիտ անցկացնել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU): Նշվում է, որ դա պայման է լինելու վարկերի տրամադրման համար, իսկ աուդիտորներին կընտրեն «միջազգային գործընկերները»։
Արժույթի միջազգային հիմնադրամը պահանջել Է Ուկրաինայից փոփոխություններ կատարել մաքսային օրենսգրքում ՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու և միջազգային ֆինանսական աջակցությունը շարունակելու համար:
Նշվում է, որ Կիևը պետք է մաքսային գործառնությունները համապատասխանեցնի ԵՄ օրենսդրությանը և ապահովի ղեկավարության և անձնակազմի աշխատանքի ընդունման թափանցիկությունը: Նաև մինչև սեպտեմբերի վերջ Ուկրաինան պարտավոր է առաջին անգամ անցկացնել NABU-ի արտաքին աուդիտ։
Պայմանները, որոնք Կիևը պետք է կատարի, ներառում է հարկային արտոնությունների օպտիմալացում՝ պայմանավորված բյուջեի եկամուտների ավելացման անհրաժեշտությամբ, ներքին եկամուտների մոբիլիզացում, արտարժույթի վերահսկողության ազատականացում, պահուստների պահպանում առնվազն 28.8 մլրդ դոլարի մակարդակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում