Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Փոքրիկ Արթուրը պատրաստել է հերթական ռոբոտը։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։ 

Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։

«Փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մակապարտեզներում ուեննալ նման խմբակներ»,- ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ 


«Մեզ համար իսկապես կարևոր ու պատասխանատու է, որ մեր փորձը պետք է ներդրվի նաև համայնքային մանկապարտեզներում: Երեխաները սովորում են ոչ միայն կոնստրուկցիաներ հավաքել, այլև, ծրագրավորման փոքրիկ քայլերի միջոցով, կառավարում են իրենց պատարստած ռոբոտը»,-նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը: 

Մասնագետ–դաստիարակները  կանցնեն հատուկ վերապատրաստում։ Երեխաները սիրված  լեգոները կընկալեն նորովի։ Հավաքված տարբեր առարկաները կկարողանան նաև շարժվել, ձայներ հնչեցնել ու լուսավորվել։ Ռոբոտաշինության գաղտնիքները փոքրիկները կսովորեն մանկուց։

Ծրագիրը կարևոր մի քանի բաղադրիչ ունի։ Այն առաջնահերթ ուղղված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։

Ռոբոտաշինության խմբակների ծրագիրը Երևանի քաղաքապետարանը մտադիր է ներդնել արդեն հաջորդ ուսումնական տարում։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կիսվեք այս հոդվածով