ՌԴ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով հարյուրից ավելի բջջային հեռախոս ներկրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած  թեթև մարդատար տրանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա՞ են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը պատասխանել է, որ առկա չեն: Մաքսային ծառայողների մոտ, սակայն, կասկածներ են առաջացել, և տրանսպորտային միջոցն ուղեկցվել է  խոր զննման անգար:

Ավտոմեքենան ենթարկվել է մաքսային տեսազննման և զննման, ինչի արդյունքում մեքենայի հետևի նստատեղից դեպի  բեռնախցիկ ընկած հատվածում` հատուկ պատրաստված թաքստոցից  հայտնաբերվել է ընդհանուր REDMI և SAMSUNG GALAXY մոդելների 109 բջջային հեռախոս:

Մաքսային ծառայողների կողմից դեպքի կապակցությամբ հարուցվել է համապատասխան վարչական վարույթ: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռն ի պահ է վերցվել: Արարքն իր մեջ պարունակում է  «Մաքսային կարգավորման մասին»  ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված  հատկանիշներ:

Կիսվեք այս հոդվածով