Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են ենթադրվում հուշարձան շենքերի պահպանման կանոնների խախտումների դեպքում:
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ կանոնների չպահպանումը սեփականատերերի համար հետագայում շատ դառը հետևանքներ է ունենալու:
«Կոչ եմ անում բոլոր հուշարձան շենքերի սեփականատերերին, ովքեր գիտեն, որ ունեն խնդիր, ապա հենց այսօրվանից սկսեն այդ ուղղությամբ աշխատել համապատասխան նախնական նախագծային տեսքի վերականգման տեսանկյունից, որովհետև հետագայում՝ ամենայն հավանականությամբ այս տարի, հետևանքները շատ չոր և կոշտ են լինելու»,- նշել է նա:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ որքան շուտ գործընթացը սկսվի, այն վստահաբար իրենց շահերից է բխում:
«Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է և այդ պարտավորությունը պետք է պահպանվի կամ պարտադրվի»,- ասել է քաղաքապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում