Մենք ունենք տրված խոստում. մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցվելու է. քաղաքապետ

1 Min Read

Նախագծով ընդամենը 4 տարի է նախատեսվում շինարարության համար:

Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մի քիչ տարակուսելի են փորձաքննությունների այսքան երկար տևող պրոցեսները, որովհետև կես տարի պետք է չտևեին: Փորձաքննության արդյունքում նախագծի պոտենցիալ վերանայում իրականացնելո՞ւ ենք, թե՞ ոչ»,- նշել է նա:

Քաղաքապետի խոսքով՝ ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է այն ավարտվի։ Նա նշել է, որ պետք չէ հավելյալ վատատեսական սցենարներ քննարկել, որովհետև ինչքան վատատեսական սցենարներ քննարկվեն, այդ տրամաբանությունն էլ կլինի իրական կյանքում։

«Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև, եթե այդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»,- ասել է Ավինյանը:

Կիսվեք այս հոդվածով