Պետբյուջեի 80 տոկոսը նախկինից ժառանգված և պարտադիր ծախսեր են․ Փաշինյան

1 Min Read

Այսօր մեր պետական բյուջեի մեջ ծախսերի մոտավորապես 80 տոկոսն այն ծախսերն են, որոնք նախկինից ժառանգված են և պարտադիր ծախսեր են, 2018-ից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել:

Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ծախսերի 80 տոկոսը, եթե ոչ ավելին, շարունակական ծախսերն են, որոնք կարևոր ծախսեր են․ օրինակ, կենսաթոշակը։ Մենք չենք կարող վերցնել ու ասել՝ եկեք կենսաթոշակը մի քիչ այս տարի պակասեցնենք և ավելի շատ ծախսենք այլ նպատակների, այդ թվում մարդու իրավունքների վրա։ Բյուջետային հնարավորություններրի մասին խոսելիս միշտ պետք է սա հաշվի առնենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ մյուս կողմից, երբ իրենք հարկային բարեփոխումներ ենք փորձում իրականացնել, դա շատ դեպքերում որոշակի տարընթերցումների տեղիք է տալիս։ Վարչապետի խոսքով՝ ուզում են պատշաճ աշխատավարձեր լինեն, որ բոլոր տեղերը մարդիկ պատշաճ ձևով կարողանան աշխատեն, բայց շատ դեպքերում ստիպված են կատարել ընտրություն, այդ ընտրությունը դժվար է երբեմն, շատ դեպքերում էլ օգնության են հասնում միջազգային գործընկերները։

«Այո, ծախսենք ավելի շատ մարդու իրավունքների վրա, իհարկե, ոչ մի կասկած, բայց մենք ունենք 2 ճանապարհ․ պետք է ասենք՝ որտեղից կրճատենք, որ այնտեղ ավելացնենք, կամ ինչպես ավելացնենք բյուջեի եկամուտները, ուրիշ տարբերակ չկա»,- նշել է նա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով