Կրիպտոարժույթների մայնինգը վատթարացնում է կլիմայի փոփոխությունը. Սպիտակ տան հանձնաժողով

1 Min Read

Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների հանձնաժողովը հինգշաբթի նախազգուշացրել է, որ կրիպտոարժույթների մայնինգը կարող է խոչընդոտել կլիմայի փոփոխության մեղմացման ԱՄՆ քաղաքականությանը: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ամերիկացիների կրիպտոարժույթով գործողություները էլեկտրաէներգիայի սպառման մակարդակով այսօր համեմատելի են ԱՄՆ-ում բոլոր տնային համակարգիչների շահագործման արժեքի հետ:

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ կրիպտոարժույթների մայնինգը կազմում է ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 0,2%-0,3%-ը և ներքին արտանետումների 0,4%-0,8%-ը: Հիմնական սպառնալիքը ածխի, բնական գազի եւ վառելիքի այլ հանածո տեսակների այրման գործընթացներն են ՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Փաստաթղթում նաև նշվում է, որ կրիպտոմայնինգը պատասխանատու է այս տարի ամբողջ աշխարհում 110-170 միլիոն տոննա ածխածնի արտանետումների համար:

Կիսվեք այս հոդվածով