Հայտնի երգչի կապույտ կոշիկներն աճուրդում վաճառվել են ռեկորդային գնով

1 Min Read

Էլվիս Փրեսլիի հայտնի կապույտ թավշե կոշիկները, որոնք հայտնի են դարձել իր երգից, աճուրդում վաճառվել են ավելի քան 150 հազար դոլարով,– գրում է Abcnews.go.com-ը:

Henry Aldridge & Son աճուրդի տունը հայտնել է, որ կոշիկները, որոնք 1950-ականներին կրել է Փրեսլին, գնել է Կալիֆոռնիայում բնակվող ամերիկացի կոլեկցիոները:

Նշվում է, որ արտիստը 1950-ական թվականներին կրում էր այս խորհրդանշական կապույտ թավշե կոշիկներն ինչպես բեմում, այնպես էլ առօրյայում:

Աճուրդի կայքում տեղադրված նկարագրության համաձայն՝ Փրեսլին 1956 թվականին Սթիվ Ալենի շոուում «I Want You, I Need You, I Love You» և «Hound Dog» երգերը երգելիս կրել է հենց այս կոշիկները: Նա դրանք նվիրել էր իր ընկերոջը՝ Ալան Ֆորտասին։

 

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով