Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է «Արզնի 2» ջրատարի վթարին:
Նրք խոսքով՝ ջրատարի վթարը կրկնվել է գրեթե նույն վայրում՝ Հրազդան կիրճի հատվածում, բարեբախտաբար, «Վեոլիա ջուր»-ը կարողացել էր փականը ճիշտ ժամանակին անջատել, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում, ձեռնարկվել են անհետաձգելի բոլոր աշխատանքները, և հաջորդ օրվա երեկոյան՝ արդեն 23։00-ին, միացվել է ջրամատակարարումը ամբողջ համակարգում։
«Մենք եղել ենք տեղում, նոր-նոր սկսել են կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները, եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար վթարները չեն կրկնվի․ անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ»,- նշել է նա։
Արեյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում փլուզված հատվածը դուրս կբերվի, գետի հունը կփոխվի, կմաքրվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում