SoftBank Group-ի Vision Fund 2-ը 3 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի ամերիկյան արհեստական ինտելեկտի՝ Perplexity AI-ի, ստարտափում,– գրում է Bloomberg-ը:
SoftBank-ը 10-ից 20 մլն դոլար կներդնի ընկերությունում, որի նպատակը, օգտագործելով արհեստական ինտելեկտը, Google որոնողական համակարգի հետ մրցակցելն է:
Սա 250 մլն դոլար արժողությամբ ներդրում է, որի շնորհիվ Perplexity-ին կդառնա արդյունաբերության ամենաբարձր գնահատված ընկերություններից մեկը: Գործարքն ընդգծում է, այն, որ SoftBank-ը պատրաստվում է կտրուկ արագացնել AI-ի ներդրումների տեմպերը:
Գործարքը վերջնական չէ, և դրա պայմանները դեռ կարող են փոխվել: SoftBank-ի ներդրումները ամրացնում են բիզնես կապը Perplexity-ի հետ:
Perplexity-ն, որը դեռևս երկու տարեկան է, մյուս արհեստական ինտելեկտի չաթ-բոտերից առանձնանում է նրանով, որ այն տրամադրում է ավելի իրական տեղեկատվություն: Թեև նրա հիմնական ծառայությունը որոնումն է, ստարտափն իրեն անվանում է «պատասխանող շարժիչ», քանի որ հղումների փոխարեն տեքստային տեղեկատվություն է տալիս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում