Բեռլինը չի պատրաստվում վերահսկել գերմանական ներդրումները Չինաստանում

1 Min Read

Գերմանիան չի պատրաստվում վերահսկել գերմանական ընկերությունների ներդրումները Չինաստանի տնտեսությունում: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության խոսնակը, փոխանցում է «ПРАЙМ»-ը։

«Ես չեմ կարող հաստատել այն, որ գերմանական ներդրումները Չինաստանում կասկածի կամ հսկողության տակ կդրվեն», – պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք ԳԴՀ-ն նախատեսում է «սկրինինգ» անցկացնել Չինաստանում և նրա հետ գործող գերմանական ձեռնարկությունների համար:

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է Չինաստանից գերմանական տնտեսության կախվածությունը նվազեցնելու միջոցառումները։

Կիսվեք այս հոդվածով