Ատոմակայանը նախատեսում է 1 մլրդ 308.5 մլն դրամի ներդրումային ծրագիր իրականացնել։ 548 մլն դրամ կտրամադրվի 2-րդ էներգաբլոկի արդիականացման, 347 մլն դրամ՝ լաբորատոր սարքերի ձեռքբերման, 167.7 մլն դրամ էլ ազդարարարման համակարգի ընդլայնման համար։
2023թ․ արժույթի փոխանակման կետերում շրջանառվել է 1.8 մլրդ միավոր ամերիկյան դոլար։ 410 մլն միավոր եվրո և 143 մլրդ միավոր ռուսական ռուբլի:
2024 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 57 775 գործարք է իրականացվել։ Երևանին բաժին ընկնում ընդհանուր գործարքների 28.9%-ը։ Հաջորդում է Կոտայքի մարզը՝ 16.5% ցուցանիշով։
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով ջրհեղեղից տուժած տնտեսվարողների համար վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով։ Շուրջ 100 տնտեսավարողների վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է 150 մլն դրամ։
Հայաստանի բոլոր բանկերը 2024թ․մարտի վերջի դրությամբ շահույթով են աշխատել։ Բանկերի ակտիվների ծավալները կազմել են 9.4 տրլն դրամ՝ 2023թ․ դեկտեմբերի համեմատ աճը կզմում է 2.7%։ 2024թ․մարտի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ ընդհանուր կապիտալի ծավալներն աճել են 7.2%-ով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում