Ուորեն Բաֆեթի մահից հետո ո՞վ և ինչպե՞ս կտնօրինի միլիարդները

1 Min Read

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը (Forbes-ի տվյալներով՝ $128 մլրդ) իր միջոցների մեծ մասը կտրամադրի հատուկ ստեղծված հիմնադրամին, որի հոգաբարձուները կլինեն նրա երեխաները՝ Սյուզի, Հովարդ և Փիթեր Բաֆեթները։ Այս մասին հայտնում է РБК-ն:
Բաֆեթն ամեն տարի գումար էր նվիրաբերում բարեգործական կազմակերպություններին, այդ թվում՝ Գեյթսի հիմնադրամին։
Անդրադառնալով վերջինիս` տնօրենը բացառել է, որ գումարը կուղղվի հիմնադրամին, որի հետ ներդրողը նախկինում համագործակցել է։

«Գեյթսի հիմնադրամն իմ մահից հետո ոչ մի գումար չի ստանա», – ասել է Բաֆեթը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ ինքը երեխաներին ոչ մի հրահանգ չի տվել, այլ նրանց հետ կիսվել է իր անձնական տեսակետով, թե ինչպես օգտագործել իր հարստությունը։ Նա նշել է որ աշխարհում 8 միլիարդ մարդ կա,  այդ մարդկանց օգնելու բազմաթիվ եղանակներ կան, և որ երեխաները պետք է միաձայն որոշեն, թե որ բարեգործական կազմակերպություններին են ուղղվելու այդ գումարները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով