Թայվանական «ProLogium Technology Co.» ընկերությունը ցանկանում է Եվրոպայում կառուցել կոշտ մարտկոցների գործարան: 3dnews-ի տեղեկություններով, վերջինիս համար ընկերությունը պատրաստ է վճարել ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նպատակով ընկերությունը ընտրել է 4 եվրոպական երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Մեծ Բրիտանիան, որոնցից մեկում ի վերջո պետք է կառուցի իր գործարանը:
Գործարանը կարողանալու է 1 տարում արտադրել 120 գիգավատ/ժամ ընդհանուր տարողունակությամբ ավտոմարտկոցներ: Ընկերության մարտկոցները պահանջված են էլեկտրական մեքենաների շուկայում: Գործարանի շահագործման արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր հազարից ավելի մարդկանց համար:
Նկատենք, որ կոշտ ակումուլյատորների օգտագործումը նպաստելու է ավտոմեքենաներում ավանդական վառելիքի օգտագործման նվազման տեմպերի աճին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում