Ռուսական բանկերի քարտերը հասանելի կլինեն ևս մեկ երկրում

1 Min Read

Ռուսաստանն ու Տանզանիան աշխատում են ռուսական բանկային քարտերից օգտվելու հնարավորության վրա։Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Տանզանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Ավետիսյանը։

«Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ կաճի նաև Տանզանիայում նրանց անկանխիկ վճարումների հնարավորությունը ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք աշխատում ենք, որպեսզի մեր զբոսաշրջիկները Տանզանիայում հանգստանալիս հնարավորություն ունենան վճարել ռուսական քարտերով»,- ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ տանզանցիները դրական են վերաբերվում Ռուսաստանի հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը և գիտակցում են, որ միջբանկային համագործակցության հաստատումը կարող է նպաստել համագործակցության ընդլայնմանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով