Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Լիզ Թրասը չի ընդունվում միջազգային հանրության կողմից։ Նրա հայտարարությունները չափազանց վտանգավոր են և չեն նպաստում գլոբալ անվտանգության ամրապնդմանը, երկիր մոլորակն ավելի են մոտեցնում միջուկային ճգնաժամին և համընդհանուր վնաս են հասցնում առաջին հերթին սովորական եվրոպացիներին։
Լիզ Թրասին միայն սրտաբաց ընդունում են ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Արևելյան եվրոպայում և բրիտանական նախկին գաղութներում։ Նրա նկատմամբ խիստ բացասական է տրամադրված ՌԴ-ն, Չինաստանը, եվրոպական մի շարք երկրներ և այլն։ Չնայած այս համատարած դժգոհություններին և ներքին քաղաքականության ձախողումներին՝ սեփական կուսակիցները նրան ընտրեցին նոր վարչապետ՝ փոխարինելով ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Մեր նախկին վերլուծությունում ներկայացրել էինք Լիզ Թրասի մտքերը՝ կապված առկա խնդիրների լուծման հետ, սակայն սույն վերլուծությունում անդրադառնանք հատկապես Թրասի առաջարկած էներգետիկ ճգնաժամը լուծելու դեղատոմսերին։
Եվ, ահա վարչապետի առաջին իսկ արած հայտարարությունը, որը վերաբերում է Բրիտանիայի ներսում գների սառեցմանը, այնքան էլ տնտեսագիտական գործիք չէ և բնորոշ է ավելի շատ երրորդ աշխարհի երկրներին ու ավտորիտար ռեժիմներին․
Գծապատկեր 1․ Էլեկտրաէներգիայի շարունակաբար աճող գները և առաջարկվող լուծումը
Լավ իմանալով հետևանքների մասին՝ Մեծ Բրիտանիան և Արևմուտքի երկրները սկսեցին ոչ արդյունավետ քաղաքականություն Ռուսաստանի դեմ՝ հրահրելով էներգետիկ ճգնաժամ միության ներսում։ Եվրոպացիները լավ տեղեկացված են, որ ավելի էժան գազ և նավթ չեն կարողանալու կարճ ժամանակում գտնել, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի վրա դեռևս հույս դնել կարելի է մասամբ։ Ներկայումս բրիտանացիները գազի և էլեկտրաեներգիայի համար տարեկան վճարում են։ Սակայն, հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի գները աճելու են 80%-ով, որի արդյունքում բրիտանացիների հաշիվները հասնելու են տարեկան £3,500 մակարդակի։ Այս խնդրի լուծումը Լիզ Թրասը տեսնում է ոչ շուկայական մեխանիզմի կիրառման մեջ, որը ենթադրում է Բրիտանիայում էլեկտրաէներգիայի գների սառեցում £1,971 -ի սահմաններում։ Սա միանշանակորեն կարճաժամկետ լուծում է, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքներ։
Լիզ Թրասը պատրաստվում է իր առաջ քաշած նպատակների համար վճարել բյուջեից հսկայական գումարներ․
Գծապատկեր 2․ Էներգետիկ ճգնաժամի և գնաճի հաղթահարման համար Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները
Համաձայն հնչած հայտարարությունների՝ երկրում գնաճի և էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարում պետությունը պատրաստ է զոհաբերել մոտ £130 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում