Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում նա ԱՄՆ ղեկավարությանը հորդորում է մշակել աշխարհում առաջին միջուկային ռումբերը, կհանվի աճուրդի, հայտնել է BBC-ն։
1939 թվականի օգոստոսի 2-ին՝ Երկրորդ աշխարհամարտից ընդամենը շաբաթներ առաջ, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին ուղղված նամակում Էյնշտեյնը նախազգուշացրել է, որ նացիստական Գերմանիան, ըստ ամենայնի, կկարողանա նման զենք ստեղծել և առաջարկել է ԱՄՆ-ում սկսել սեփական ատոմային ծրագիրը:
Միացյալ Նահանգները երեք տարի անց սկսեց Մանհեթենի նախագիծը, որի արդյունքում 1945 թվականին Ճապոնիայի դեմ կիրառվեց առաջին ատոմային զենքը:
Էյնշտեյնն ավելի ուշ զղջացել է, որ գրել է այս նամակը՝ ԱՄՆ-ն այն պահին միջուկային զենք արտադրող միակ երկիրը դարձնելու գործում ունեցած իր դերի համար։
Նամակը վաճառվում է 2018 թվականին Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենին պատկանող արտեֆակտների աճուրդի շրջանակում։
Փոլ Ալենի անձնական հավաքածուն վաճառքի կհանվի սեպտեմբերին, Նյու Յորքի Christie’s աճուրդում։ Ցուցահանդեսին կներկայացվեն հաշվողական տեխնիկայի նկատմամբ նրա հետաքրքրությունն ու ազդեցությունն արտացոլող մի շարք ցուցանմուշներ, սակայն ակնկալվում է, որ Էյնշտեյնի նամակը կենտրոնական տեղ կզբաղեցնի:
Նամակի արժեքը գնահատվում է 4-6 միլիոն դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում