Apple-ը 2024 թվականի մայիսին iPhone-ի առաքումները Չինաստան ավելացրել է 40%-ով՝ 2023 թվականի նույն ամսվա համեմատ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ աճը կապված է մանրածախ ցանցերում զեղչերի հետ։ Ընդհանուր առմամբ, սմարթֆոնների առաքումները երկիր այս ընթացքում աճել են ավելի քան 13%-ով։ Դրանցից արտասահմանյան սմարթֆոնները, որոնցից Apple-ի սարքերը մեծամասնություն են կազմում, բաժին է ընկել 5 միլիոն միավորից մի փոքր ավելի: Միևնույն ժամանակ, ապրիլին գործակալությունը գրել էր, որ առաջին եռամսյակում iPhone-ի վաճառքը Չինաստանում նվազել է 19%-ով և ցույց է տվել վատագույն արդյունքը 2020 թվականից ի վեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում