Հաքերային հարձակման թիրախը եղել է «CDK Global» ընկերությունը։ Վերջինս ծրագրային ապահովման արտադրությամբ է զբաղվում և մատակարարում է իր արտադրանքն ավտոսալոններին ԱՄՆ ողջ տարածքում։ «BlackSuit»-ի հաքերային հարձակման արդյունքում ավտոսալոնների աշխատակիցները ստիպված են եղել բոլոր գործարքներն իրականացնել ձեռքով,- գրում է Reuters-ը։
Նկատենք, որ հաքերային այս հարձակումը շարունակությունն է բազմաթիվ այլ հաքերային հարձակումների, որոնք իրականացնողները պահանջել են խոշոր ընկերություններից գումարներ իրավիճակը շտկելու համար։ Հաքերային այս խումբը ստեղծվել է 2023թ․ մայիսին։ Վերլուծաբանները կարծում են, որ հաքերները բավականին երիտասարդ են և նրանք բաժանվել են ավելի խոշոր հաքերային «RoyalLocker» խմբից, որը կապեր ունի ՌԴ հետ։
Այնուամենայնիվ, BlackSuit խմբի հաքերներն այդքան էլ ագրեսիվ չեն, քան մյուս խմբավորումները։ Recorded Future ընկերության տվյալների համաձայն՝ BlackSuit հաքերային խումբը պատասխանատու է աշխարհում 95 ընկերության վրա կատարված հարձակումների համար։ Վերոնշյալ ընկերությունների զգալի մասը ամերիկյան ռեզիդենտներ են, սակայն կան ընկերություններ նաև Մեծ Բրիտանիայից և Կանադայից։
BlackSuit-ը զբաղվում է կրկնակի շորթմամբ, որը կիրբերտարածության մեջ նշանակում է հարձակման ենթարկված ընկերության գաղտնի տվյալների հափշտակում, համակարգերի արգելափակում, ինչպես նաև տեղեկատվության հնարավոր տարածման սպառնալիքների ներկայացում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում