Tesla-ն ներկայացրել է Optimus Gen 2 ռոբոտը. որքան արժե այն

1 Min Read

Իլոն Մասկը ներկայացրել է Optimus Gen 2 մարդանման ռոբոտը, որի գինը 10 000-ից մինչև 20 000 ԱՄՆ դոլար է: Առաջադեմ ռոբոտը նպատակ ունի հեղափոխել աշխատաշուկան և կարող է զգալիորեն բարձրացնել Tesla-ի շուկայական արժեքը,- գրում է Ubergizmo.com-ը:

Optimus Gen 2-ը կարողանում է կատարել բարդ առաջադրանքներ, ինչպիսիք են, օրինակ, դաշնամուր նվագելը: AI-ի շնորհիվ ռոբոտը կարող է հասկանալ և կանխատեսել օգտատերերի կարիքները՝ հարմարվելով նրանց նախասիրություններին: Այն ի վիճակի է կատարել մինչև 70 առաջադրանք և ունի ձայնը կարգավորելու հարմարանքներ:

Optimus-ը կարող է կտրուկ փոխել համաշխարհային աշխատաշուկան: Նշվում է, որ մինչև 2030 թվականը ռոբոտը կարող է Tesla-ի աշխատուժը կրճատել 60%-ով: Այս տեղաշարժը, չնայած որոշ աշխատատեղերի կրճատմանը, նոր հնարավորություններ կբացի ռոբոտների արտադրության մեջ:

Optimus Gen 2-ի լիարժեք վաճառքը կսկսվի 2028-2030 թվականներին: Այս ռազմավարությամբ Tesla-ն կգրավի ռոբոտաշինության արդյունաբերությունը և առաջիկա 10-15 տարիների ընթացքում կզբաղեցնի շուկայի զգալի մասնաբաժինը:

Կիսվեք այս հոդվածով