Երբ ուժի մեջ կմտնեն հավի մսի որակի նոր պահանջները

1 Min Read
Հուլիսի 1-ից ԵԱՏՄ-ում ուժի մեջ կմտնի թռչնամսի անվտանգության նոր տեխնիկական կանոնակարգը: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Ի սկզբանե կանոնակարգն ուժի մեջ էր մտել 2023 թվականի հունվարի 1-ից, բայց անցումային շրջան էր սահմանվել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Տեխնիկական կանոնակարգը վերաբերում է հավի մսին և թռչնամսի այլ տեսակներին (թարմ սառեցրած կամ սառեցված), ինչպես նաև դրանցից պատրաստված արտադրանքին: Փաստաթուղթը սահմանում է հալեցման ընթացքում առանձնացող ջրի առավելագույն ծավալը (4%):
Ըստ կանոնակարգի` արգելվում է նաև մի շարք կոնսերվանտների, համի ուժեղացուցիչների, ԳՄՕ-ների և թունաքիմիկատների օգտագործումը երեխաների համար նախատեսված արտադրանքում:
Բացի այդ, սահմանվում են մակնշման վրա նշված սննդային արժեքի ցուցանիշների (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալորիականություն) թույլատրելի շեղումների չափերը։
Հուլիսի 1-ից կարգելվի նաև հին չափորոշիչներով արտադրանքը: Մինչ այդ օրը արտադրված ապրանքները կվաճառվեն մինչև պիտանելիության ժամկետի ավարտը:

Կիսվեք այս հոդվածով