Տուգանվել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ Ավան վարչական շրջանում ստուգայց է իրականացրել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են, կազմվել են արձանագրություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ իրականացվող սննդամթերքի վաճառքի համար:

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի խոսքով՝ շրջայցի արդյունքներով 2-3 տնտեսվարողի վրա արձանագրություն է կազմվել և առգրավվել է բավական մեծ քանակությամբ ապրանք։

«Տուգանվելով՝ մարդը հաջորդ օրը նույն տեմպով, նույն ոգով շարունակում է իր առևտուրը։ Պետք է չնախատեսված վայրում առևտուր իրականացնողների ապրանքն առգրավվի, որպեսզի Երևան քաղաքում խնդիրը լուծվի», – նշել է Գյուլզադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով