Ա՞ճ, թե անկում. Ինչպե՞ս են փոխվել բնակարանների վարձավճարները 2024թ․ մայիսի դրությամբ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մեր նախորդ վերլուծության ժամանակ անդրադարձանք ՀՀ անշարժ գույքի շուկայում հնարավոր փոփոխություններին՝ անդրադառնալով բնակարանների գների փոփոխություններին։ Վերլուծության արդյունքում պարզվեց, որ գները աճման միտում ունեն։ Սույն վերլուծությունում կուսումնասիրենք անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը բնակարանների վարձավճարի փոփոխությունների տեսանկյունից․

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ մայիսին նախորդ ամսվա համեմատ վարձավճարների անկում է դիտվում 0,5%-ով։ Մյուս կողմից բնակարանների վարձավճարների աճ է դիտվել 2024թ մայիսին 2023թ․ մայիսի համեմատ՝ 0,9%-ով։

Տվյալ ամսում նախորդ ամսվա համեմատ վարձավճարների ամենամեծ աճը դիտվել է 2024թ հունվարին՝ 0,2%-ով, իսկ վարձավճարների ամենամեծ անկումը նկատվել է 2024թ․ ապրիլին՝ 1,1%-ով։

Վարձավճարների ամենամեծ աճը 2024թ․ տվյալ ամսում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դիտվել է 2024թ․ փետրվարին՝ 5,6%-ով։


Թբիլիսիում կտրուկ աճել է բնակարանների պահանջարկը


  • Այսպիսով, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2024թ․ առաջին 5 ամիսներին նկատվում է բնակարանների վարձավճարների աճի տեմպի անկման միտում։ Ընդ որում՝ անկման գործընթացն ընթանում է բավականին արագ։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով