Կառավարությունը որոշել է 430 մլն 641 հազար դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի ապաոհվման նպատակով:
Հիմնվորման մեջ նշվում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ ՀՏԶՀ) հոգաբարձուների խորհրդի արձանագրությամբ հաստատվել է ՀՏԶՀ կազմակերպական նոր կառուցվածքը և հաստիքացուցակը։
Նոր կառուցվածքի հաստատման համար հիմնական պատճառ է հանդիսացել դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի իրականացման լիազորությունների ՀՏԶՀ-ին վերապահումը։ Հաստատված նոր կառուցվածքի համաձայն ՀՏԶՀ-ի անձնակազմը ավելանում է 25 աշխատակցով։
Այսպիսով, ներկայացվող Նախագծով նախատեսվում է 430․6 մլն դրամ գումար հատկացնել՝ ՀՏԶՀ-ի նոր աշխատակիցների վարձատրությունը, պատշաճ աշխատանքային պայմանները ապահովելու և այլ անհրաժեշտ պահպանման ծախսերը իրականացնելու նպատակով։
Նշված գումարի շրջանակներում ձեռք կբերվեն նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումները և գրասենյակային կահույքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում