Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել Հայաստանում. որոշում

1 Min Read
Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում, այդ թվում՝ ավագ սպաներին։
Նախագիծը հավանության է արժանացել կառավարության նիստի ժամանակ: Այն ուղարկվել է Ազգային ժողով` հաստատման:
Փոփոխությունների էությունն այն է, որ ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար և բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում և ունեցել սպայական բարձր կոչումներ:
Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։ Այս օրինագծի ընդունմամբ, այդ արգելքը վերացվել է։

Կիսվեք այս հոդվածով