Կառավարությունը Հայփոստի շենքը կփոխանցի «World Trade Center» ցանցի ներդրողներին

1 Min Read

Երևանի կենտրոնում գտնվող գլխավոր փոստի շենքի հարակից տարածքը կփոխանցվի «World Trade Center» ցանցի ներդրողներին:

Այս մասին որոշումն ընդունվել է այսօրվա Կառավարության նիսիտում։ Ավելի վաղ կառավարությունը փոխանցել էր նույն ներդրողներին գլխավոր փոստի բուն շենքը, այժմ նաև դրա հետնամասում՝ Սարյան և Պարոնյան փողոցների միջև գտնվող 13.2 հազար քմ մակերեսով հողամասը ևս հանձնել:

Գլխավոր փոստի շենքում հիմա Հայաստանի փոստային ազգային օպերատորն է գտնվում՝ «ՀայՓոստը»: Սեփականաշնորհման համար կառավարությունն այս շենքը գնահատել է 10 մլրդ 949 մլն դրամ, որի կեսը վճարելու է ներդրողը մուծելու, 30.18 տոկոսը փոխանցվելու է «ՀայՓոստին», 19.82 տոկոսը մնալու է ՀՀ կառավարությանը:

Նոր կենտրոնը կդառնա «World Trade Centers Association» ցանցի մի մասը, որն առկա է աշխարհի շուրջ 100 երկրներում: Բիզնես կենտրոնների այս ցանցը օգնում է կապեր հաստատել բիզնես գործընկերների և ներդրողների հետ:

Կիսվեք այս հոդվածով