Volkswagen ընկերությունն ավարտել է ութերորդ սերնդի Golf մոդելի թարմացումը։ Սովորական և GTI տարբերակներից հետո վերափոխված Golf R-ը մոդելի պատմության մեջ դարձել է ամենահզորը,– գրում է Autopilot.ru-ն:
Volkswagen Golf R-ն ունի երկու լիտրանոց տուրբո շարժիչ, որն ունի 320 ձիաուժ հզորություն, իսկ մեխանիկական փոխանցմատուփը հանվել է:
Առավելագույն արագությունը սահմանափակվում է 250 կմ/ժ-ով: Golf R-ը, ինչպես նաև սովորական տարբերակներն ունեն արդիականացված օպտիկա՝ առջևի լուսավոր շերտով, լուսավորված լոգոտիպ, բարելավված մուլտիմեդիա համակարգ ChatGPT-ով:
Այն առանձնանում է մշակված թափքի հավաքածուով և 19 դյույմանոց Warmenau անիվներով, որոնք ստեղծվել են հատուկ նոր արտադրանքի համար։
Եվրոպայում Golf R-ի գինը սկսվում է 53.8 հազար եվրոյից, վագոնն արժե առնվազն 55.1 հազար եվրո։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում