Toyota-ի համաշխարհային արտադրությունը կրճատվել է

1 Min Read

Չինաստանում Toyota-ի համաշխարհային արտադրությունը մայիսին կրճատվել է արտասահմանյան շատ շուկաներում արտադրության նվազման պատճառով, որտեղ տեղական ապրանքանիշերը դարձել են շատ ավելի մրցունակ,– գրում է Reuters-ը:

Այս ամսվա ընթացքում արտադրությունը նվազել է 4%-ով և կազմել 812 191 ավտոմեքենա: Չինաստանում ընդհանուր արտադրությունը կրճատվել է 22%-ով։ Նշվում է, որ աշխարհի ամենամեծ ավտոշուկան ներքաշված է գնային պատերազմի մեջ:

Ճապոնական ավտոարտադրողն ունի նաև ավելի ցածր արտադրության այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Թաիլանդը, Մեքսիկան, Բրազիլիան և Ֆրանսիան, չնայած ԱՄՆ-ում և Ճապոնիայում ևս նկատվել է արտադրանքի աճ:

Toyota-ի համաշխարհային վաճառքները մեկ ամսվա ընթացքում աճել են ընդամենը 0.3%-ով, ընդ որում`արտասահմանյան այնպիսի շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Եվրոպան, իսկ Ճապոնիայում և Չինաստանում նկատվել է վաճառքի անկում:

 

 

Կիսվեք այս հոդվածով