Ապառիկի ծառայություններից օգտվողների թիվը կկրճատվի

1 Min Read

Ապառիկի շուկայի կարգավորումը, որը փորձում է ներդնել Ռուսաստանի Բանկը, կնվազեցնի նման ծառայություններից օգտվողների թիվը,– գրում է РИА Новости-ին։

Փորձագետները նշել են, որ կտուժեն այն բանկերն ու վճարային համակարգերը, որոնք եկամուտ են ունեցել դրանից, իսկ գնորդները կշահեն։

«Այժմ, անկախ այն հանգամանքից՝ ապառիկի ձևակերպման համար գնորդից գանձվում է միջնորդավճար, թե դա անվճար է արվում, մյուս վարկատուների համար նկատելի չէ այդ բեռը և, հետևաբար, չեն կարող ճիշտ հաշվի առնել պոտենցիալ վարկառուի իրական ֆինանսական բեռի չափը»,- նշել են վերլուծաբանները։

Նշվում է, որ այս սահմանափակումներից գնորդները կշահեն, քանի որ ոչ բոլորն ունեն բավարար ֆինանսական գրագիտություն՝ հասկանալու համար, որ խոսքը սովորական վարկի մասին է։

Ապառիկ ծառայություններ մատուցողները կամ միջնորդները գումարի շրջանառության կրճատման պատճառով կտուժեն: Այնուամենայնիվ, այս ծառայություններն ամբողջությամբ չեն վերանա։

 

 

 

TAGGED:
Share This Article