Շահութահարկի դրույքաչափերը G20 անդամ երկրներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհի տարբեր երկրներում գործում են հարկային տարբեր ռեժիմներ, որոնցում գործող հարկատեսակները, երկրի տնտեսությունում առկա փաստասցի իրավիճակով պայմանավորված, ունենում են տարբեր դրույքաչափեր։

Պետություններն անընդհատ փնտրում են հարկային տոկոսադրույքների օպտիմալ մակարդակներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի առավելագույն կերպով համալրել բյուջեն և խթանել երկրի տնտեսական զարգացումը։

Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, ի վերջո, հանգեցնելու են բազմաբևեռ  կենտրոններով աշխարհակարգի ձևավորմանը, որտեղ գլխավոր դերակատարումը ստանձնելու են աշխարհի Մեծ քսանյակի երկրները։

Վերջիններս ինչ-որ ժամանակ անց թելադրելու են տնտեսական քաղաքականության մի շարք ուղղություններ, որոնք վերաբերելու են նաև հարկային քաղաքականությանը։

Այս առումով հետաքրքիր է հասկանալ Մեծ քսանյակի երկրներում շահութահարկի տոկոսադրույքների մակարդակները 2024թ․ հունիսի դրությամբ.

Վիճակագրական տվյալները փաստում են, որ շահութահարկի առավելագույն դրույքաչափերով առաջին երեք հորիզոնականները պատկանում են Արգենտինային՝ 35%, Հնդկաստանին` 35%, և Բրազիլիային` 34%։

Դրույքաչափերի նվազագույն մակարդակներով առաջին երեք հորիզոնականներում են Սաուդյան Արաբիան՝ 20%, Ռուսաստանը՝ 20%, և ԱՄՆ-ն՝ 21%։

Նկատենք, որ Մեծ քսանյակում առավելագույն դրույքաչափը գերազանցում է նվազագույն դրույքաչափին15 տոկոսային կետով։

Մեծ քսանյակի 4 երկրներում՝ Թուրքիա, Ֆրանսիա, Չինաստան և Մեծ Բրիտանիա, շահութահարկի դրույքաչափը կազմում է 25%։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով