«Բարձրանում ենք միասին» կարգախոսին հավատարիմ` ԱրարատԲանկը շարունակում է իր կայուն զարգացումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի աճ․ Արարատբանկը բոլոր ուղղություններում 2023-ն ամփոփել է 10-20% աճով։ 

Ֆինանսական կառույցի գործադիր տնօրենը բանկի տարեկան ժողովին է հայտարարում՝ հաղթահարել են ընթացիկ մարտահրավերները, ներել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունները, իրականացրել աջակցության տարաբնույթ ծրագրեր։

Հայաստանի գլխավոր դրամատան պաշտոնյան է հայտարարում՝ թեև 2023-ը ֆինանսական համակարգի համար դժվարությունների տարի է եղել, բայց Արարատբանկը տարին ամփոփել է կայուն ցուցանիշներով։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի համոզմունքն է՝ հանձին Արարատբանկի` լավ նախադրյալներ կան հատկապես բուֆերների, բանկի զարգացման, հետագա աճի, հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։

Բանկի ակտիվները կազմել են 403497 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով ցուցանիշի 12.9% աճ։

Արարատբանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4%։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով