Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցության հեռանկարները

0 Min Read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին:

Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով