Նոր հիբրիդային Bentley Continental GT-ն դարձել է պատմության ամենահզոր մոդելը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Bentley-ն ներկայացրել է չորրորդ սերնդի Continental GT հիբրիդային մոդելը, որը բրիտանական ապրանքանիշի պատմության մեջ դարձել է ամենահզոր մոդելը,– գրում է Autopilot.ru-ն:

Bentley Continental GT Speed-ը հագեցած է Ultra Performance Hybrid էլեկտրակայանով, որն ունի հիբրիդային երկտուրբո 600 ձիաուժ հզորություն: Այն ունի 8-աստիճան ռոբոտային փոխանցման տուփ, որը զարգացնում է 190 ձիաուժ հզորություն: Հիբրիդային ագրեգատն ունի նաև 25.9 կՎտժ հզորությամբ մարտկոց:

Ընդհանուր առմամբ, էլեկտրական ամենագնացն ունի 782 ձիաուժ հզորություն: Առավելագույն արագությունը 335 կմ/ժամ է, հեռավորությունը մոտ 80 կմ է:

Արտաքինից, Continental GT-ն առանձնապես չի տարբերվում իր նախորդ մոդելից, սուպեր կուպեն ունի թարմացված օպտիկա, ինչպես նաև ինտերիերում են եղել մի քանի փոփոխություններ:

Նշվում է, որ նոր արտադրանքի վաճառքի մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, գինը սկսվում է 236 հազար ֆունտ ստերլինգից։ Ավելի ուշ մոդելը կհամալրվի նաև V6 հիբրիդային շարժիչով։

TAGGED:
Share This Article