Այս տարի կավարտվի Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը. Ավանեսյան

1 Min Read

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

Նա ֆեյսբուքի էջում գրել է, որ այս տարի կավարտվի ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը:

«Ուրախանում եմ, երբ նախագծողը ոգևորված է իր աշխատանքով, բաց է նորարար լուծումների համար և ամբողջովին կիսում է հարմարավետ և էսթետիկ դիզայն ստանալու մեր մտքերն ու մոտեցումները: Մենք սովորում ենք ոչ միայն կառույցի ճիշտ ֆունկցիոնալություն ստանալ, այլև ստեղծել տրամադրող, մարդամոտ միջավայր: Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը»,- գրել է նախարարը։

Կիսվեք այս հոդվածով