Սբերբանկը հուլիսին շրջանառությունից կհանի Maestro, Virtual և PRO100 քարտերը՝ հնացած սպասարկման պայմանների պատճառով,— գրում է РБК-ն:
Նշվում է, որ դրանք չեն աջակցում անհպում վճարումներին և թույլ չեն տալիս արտոնություններ ստանալ Mir վճարային համակարգից օգտվելիս:
Այս քարտերի հաշիվներից փոխանցումներն ու վարկերը կպահպանվեն, սակայն գնումների համար վճարումներ կատարելը և բանկոմատներից կանխիկ գումար հանելը այլևս հասանելի չի լինի:
Սբերբանկը քարտապաններին խնդրել է նախապես անցում կատարել Mir վճարային քարտերին և խոստացել է նրանց ընդմիշտ անվճար սպասարկել:
PRO100 քարտերը բանկի կողմից դադարել են թողարկվել 2016 թվականից, Maestro և Virtual քարտերն էլ ՝ 2017 թվականից։
Maestro-ն Mastercard վճարային համակարգի ծառայություն է, որը դուրս է եկել ռուսական շուկայից 2022 թվականի մարտին: Ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերը դադարել են աշխատել արտերկրում, բայց շարունակում են գործել երկրի ներսում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում