Apple-ի օգտատերերը կկարողանան օգտվել նոր վարկային տարբերակից՝ Affirm-ից, որպեսզի կարողանան վճարել գնումների համար,— գրում է Incrussia.ru-ն:
Այն ֆինթեք ընկերություն է, որը տրամադրում է «գնիր հիմա, վճարիր ավելի ուշ» ծառայությունն առցանց գնումների համար: Apple-ից հայտնել են, որ Apple Pay-ի օգտատերերին iPhone-ի և iPad-ի միջոցով այս ծառայությունը հասանելի կլինի տարվա վերջ։
«Սա օգտատերերին կտրամադրի լրացուցիչ վճարման տարբերակներ և կառաջարկի հարմարավետություն ու անվտանգություն, ինչպես նաև ճկունություն, թափանցիկություն և առանց ուշացումների վճարման համակարգ», — նշած է գրառման մեջ:
Այն փաստը, որ Apple-ը որոշել է ներառել ֆինթեք ընկերության արտադրանքն իր համակարգում, խոսում է, այն մասին, որ ընկերությունն իր օգտատերերին առաջարկելու է եզակի ծառայություն:
Օրինակ, մինչ Apple-ի BNPL վարկ վերցնելու համակարգը թույլ է տալիս օգտատերերին չորս մասով վճարել կատարած գնումների համար վեց շաբաթվա ընթացքում, Affirm-ն ունի ավելի երկարաժամկետ առաջարկներ, որոնք կարող են մարվել մեկ կամ մեկից ավելի տարվա ընթացքում:
Շնորհիվ iPhone-ի տարածվածության՝ Apple Pay-ն ունի ավելի քան 500 մլն օգտատեր ամբողջ աշխարհում և հանդիսանում է բջջային վճարումների շուկայի առաջատարը:
Հարկ է նշել, որ Affirm-ի բաժնետոմսերը, թեև ընկերությունը նշել է, որ ժամանակ է պահանջվում եկամուտը զգալիորեն մեծացնելու համար, բարձրացել է 11%, մինչդեռ Apple-ի բաժնետոմսերը թանկացել են 7.3%-ով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Nvidia-ն կարող է աշխարհի խոշորագույն ընկերությունների շարքում զբաղեցնել երկրորդ տեղը։ Դա պայմանավորված է նրանով, որ iPhone արտադրողը վերջին տարիներին ունեցել է AI-ով աշխատող հավելվածների մեծ պահանջարկ:
Օրինակ, OpenAI-ի ChatGPT-ն խթանել է ընկերության բաժնետոմսերի գնի բարձրացմանը, որը վերջին տարվա ընթացքում եռապատկվել է՝ կազմելով մինչև 2.68 տրիլիոն դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում