Հիմա, երբ մենք սովորեցինք թռչունների պես թռչել երկնքում, ձկների պես ջրի տակ լողալ, մեզ միայն մեկ բան է պակասում՝ սովորել ապրել երկրի վրա մարդկանց նման:
Բեռնարդ Շոու/ դրամատուրգ/
Աշխատեք ոչ թե հաջողության հասնել, այլ նրան, որ ձեր կյանքն իմաստ ունենա:
Ալբերտ Էյնշտեյն/ ֆիզիկոս/
Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, բառը, հնարավորությունը: Ուստի՝ ժամանակ մի վատնեք, ճիշտ ընտրեք ձեր բառերը, բաց մի թողեք հնարավորությունը:
Կոնֆուցիուս/ փիլիսոփա, ուսուցիչ, գրող/
Անկախ նրանից, թե որքան իմաստուն բառեր եք կարդում, որքան եք ասում, ի՞նչ օգուտ, եթե դրանք գործնականում չեք կիրառում:
Բուդդա/փիլիսոփա, գրող, հոգեբան/
Ժամանակն է դադարել կյանքից անսպասելի նվերներ սպասել և ինքներդ ստեղծել կյանքը:
Լև Տոլստոյ/ գրող, դրամատուրգ, փիլիսոփա/
Դուք կարող եք փախչել հանգամանքներից և մարդկանցից, բայց երբեք չեք փախչի ձեր մտքերից և զգացմունքներից:
Էրիխ Մարիա Ռեմարկ/ գրող, վիպասան, դրամատուրգ/
Ձախողումը պարզապես նորից սկսելու հնարավորություն է, բայց ավելի իմաստուն կերպով:
Հենրի Ֆորդ/ գյուտարար, գրող, լրագրող/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում