Novo Nordisk-ը ներդրումներ է կատարում ԱՄՆ-ում

1 Min Read

Novo Nordisk ընկերությունը հայտարարել է $4,1 մլրդ -ի ներդրումների մասին, որոնք ընդլայնելու են նիհարելուն նպաստող դեղամիջոցի՝ Wegovy-ի, ինչպես նաև դիաբետի բուժման դեղամիջոցի՝ Ozempic-ի, արտադրության հզորությունները։

Դանիական դեղագործական հսկա Novo Nordisk-ը այս ներդրումները կատարելու է ԱՄՆ-ում առկա գործարանների արտադրական հզորություններն ընդլայնելու համար։ Հս․ Կարոլինա նահանգի Քլեյթոն քաղաքում նոր գործարանի հիմնումը կդառնա վերոնշյալ դեղամիջոցների արտադրության արդեն երկրորդ գործարանը։

ԱՄՆ-ում ներդրումներ կատարելու որոշումը ընդամենը մի մասն է  դանիական դեղագործական հսկայի ընդհանուր ռազմավարության, որի նպատակն է միջազգային արտադրական ցանցի ընդլայնումը։

Նոր գործարանում կստեղծվի 1000 նոր աշխատատեղ` ի լրումն արդեն առկա 2500 աշխատատեղերի, որոնք տեղաբաշխված են Հս․ Կարոլինայում գտնվող երեք արտադրական հարթակներում։

Դեռևս մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում $5,3 մլրդի ներդրումային ծրագրի մասին հայտարարեց Novo Nordisk ընկերության մրցակից Eli Lilly-ն։ Այս միտումը ցույց է տալիս, որ ընկերությունների արտադրած դեղամիջոցները հսկայական պահանջարկ ունեն, և որ այդ պահանջարկը մեծ տեմպերով աճման միտում ունի։



Դրա մասին են վկայում «Novo Nordisk»-ի ցուցանիշները։ Այսպես, վերոնշյալ դեղամիջոցների վաճառքի ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրկնապատկվել են։ Դրա արդյունքում ընկերության շահույթի ծավալները հասել են €3,4 մլրդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով։

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով