Շատերը դեռ չեն հասկանում՝ ինչ է կրիպտոարժույթը և ինչպես օգտագործել այն․ Կիրիլ Խոմյակով

7 Min Read

Binance-ի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կիրիլ Խոմյակովը Banksnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի օրենսդրական դաշտի զարգացմանը՝ կապված կրիպտոարդյունաբերության հետ։

արոն Խոմյակով, խնդրում եմ, ասեք, թե այսօր ո՞ր փուլում է Հայաստանի օրենսդրական դաշտի զարգացումը կապված կրիպտոարդյունաբերության հետ։ Որքանո՞վ է ներգրավված Binance-ն այդ աշխատանքներում, և կա՞ն արդյոք գործընկեր կազմակերպություններ:

-Ներկայումս կրիպտոարդյունաբերության հետ կապված Հայաստանի օրենսդրական դաշտը սկզբնական փուլում է։ Այս պահին երկրում կրիպտոարժույթների օգտագործումն ու շրջանառությունը կարգավորող հատուկ կանոններ և օրենքներ չկան, բայց դրանք դաշտը նաև կանոնակարգված չէ: Չնայած դրան, կրիպտոարժույթների ոլորտի կարգավորման թեման դարձավ Հայաստանի կառավարության այս տարվա ապրիլին կայացած նիստի հիմնական թեմաներից մեկը։ Կառավարությունը մտադիր է ակտիվորեն արդյունավետ միջոցներ ձեռնարկել այս ոլորտը կարգավորելու համար։ ՀՀ կենտրոնական բանկը նախատեսում է առաջիկայում ներկայացնել նոր օրինագիծ, որը նախատեսում է կրիպտոարժույթներով գործարքներ իրականացնել բացառապես բանկերի միջոցով։ Կառավարությունը նախատեսում է նաև համագործակցել Chainalysis-ի հետ կրիպտոարժույթով գործարքները վերահսկելու համար: Սա, առաջին հերթին, կարևոր է օգտատերերի համար, քանի կիբերհանցագործություններից կպաշտպանի նրանց:

Հատկանշական է, որ Binance-ն ակտիվորեն ներգրավված է փողերի լվացման և կիբերհանցագործությունների դեմ պայքարում։ Մենք ունենք հաճախորդների ստուգման ամենաուժեղ գործընթացը: Պլատֆորմն ունի խիստ «Ճանաչիր հաճախորդին» (KYC) ընթացակարգեր, որոնք ներառում են հաճախորդների ինքնության և ֆինանսական պատմության ստուգում, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի (AML) համակարգեր՝ վերահսկելու և կանխելու ցանկացած կասկածելի գործարք, որը կարող է վկայել փողերի լվացման, նման փորձի և այլ անօրինական գործողությունների մասին: Մեր անվտանգության թիմն ակտիվորեն վերահսկում է գործունեությունը հարթակում կասկածելի գործարքները կամ գործողությունները հայտնաբերելու և լուծելու համար:

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք արդյունավետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ աջակցելու թվային ակտիվների զանգվածային ընդունմանը` հարգելով սովորական օգտատերերի շահերը: Կրիպտոարժույթները դեռևս բավականին նոր երևույթ են, բայց շատ դինամիկ զարգացող: Ինքներս մեզ համար առանձնացնում ենք երկու կարևոր առաջադրանքները. հիմնական և առաջինը՝ փոխգործակցությունն է մեր օգտատերերի հետ, երկրորդը՝ փոխգործակցությունը կարգավորողների հետ: Ինչ վերաբերում է Binance-ի ներգրավվածությանը Հայաստանում օրենսդրական դաշտի մշակմանը, ապա մենք կնախընտրեինք չմեկնաբանել ընթացիկ/ապագա/հնարավոր բանակցությունները կարգավորողների հետ։

-Քանի՞ գրանցված օգտատեր է Հայաստանից, օգտատերերի ընդհանուր թվի քանի՞ տոկոսն է կազմում, և որքանո՞վ են նրանք ակտիվորեն օգտվում Binance հարթակներից։

-Մենք չենք կիսում տեղական տվյալները: Խոսելով գլոբալ հարթակի մասին՝ տեղեկացնեմ, որ այս պահին օգտատերերի թիվը 200 միլիոն է։

-Եթե, իհարկե, սա կոմերցիոն գաղտնիք չէ, խնդրում եմ, ասեք, թե ի՞նչ գործարքներում են ներդրված հայ օգտատերերի միջոցները, և որքա՞ն է ընդհանուր կապիտալը։

-Գաղտնիք չէ, ինչպես շատ երկրներում, Հայաստանում էլ ամենահայտնի ապրանքներն են սփոթ առևտուրը, ֆյուչերսային առևտուրը, Binance Earn ապրանքները:

-Ի՞նչ հնարավորություններ ունեն Հայաստանից գրանցված օգտատերերը, և այս տարի ի՞նչ հանդիպումներ կամ միջոցառումներ են նախատեսվում անցկացնել Երևանում։

-Հուլիսին Binance-ը կդառնա 7 տարեկան, և մեր տարեդարձերը մենք սովորաբար նշում ենք ինչպես հետխորհրդային տարածքի երկրներում, այդպես էլ Հայաստանում՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը։ Կարող ենք արձանագրել բազմաթիվ հնարավորություններ, մեծ թվով ՏՏ մասնագետներ, ինչպես նաև առաջընթաց տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք Հայաստանում կրիպտոարժույթների ոլորտի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ։ Անցյալ տարի մեր համայնքի հանդիպմանը մասնակցել է ավելի քան 400 մարդ, մենք արդեն ունենք մի քանի «հրեշտակներ»: Սրանք մարդիկ են, ովքեր օգնում են զարգացնել մեր համայնքը՝ առանց մեր պաշտոնական աշխատակիցները լինելու: Մենք կենտրոնացած ենք նոր երկրներում մեր համայնքը մեծացնելու վրա: Մենք վստահ ենք, որ կրիպտոարժույթի ոլորտը և բլոկչեյն տեխնոլոգիաները Հայաստանի տեղական շուկային դրականորեն կհարմարվեն:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կրթությանը։ Շատերի համար կրիպտոարժույթը դեռ առեղծված է: Մենք ունենք արժանապատիվ կրթական հարթակ՝ Binance Academy-ն, թերևս լավագույնն աշխարհում, որը պարունակում է հազարավոր հոդվածներ և մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ տարբեր մակարդակների պատրաստվածության համար: Այս ամբողջ նյութը հասանելի է անվճար: Binance ակադեմիան բաց է համագործակցության համար, այդ թվում և  կրթական հաստատությունների հետ: Ներկայումս մենք բանակցում ենք Հայաստանի մի քանի բուհերի հետ՝ համատեղ բլոկչեյնի մասին գիտելիքներ տարածելու համար։

Այս տարվա ապրիլին մենք հայտարարեցինք «Crypto School» լայնածավալ առցանց կրթական նախագծի մասին։ Նախաձեռնության շրջանակում հազարավոր օգտատերեր Հայաստանից կարող են բացարձակապես անվճար ստանալ հիմնական գիտելիքներ բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին։

-Հետաքրքիր կլիներ իմանալ համառոտ տարածաշրջանային պատկերը, թե ո՞ր երկիրն է ընդհանուր առմամբ ավելի բաց դրամավարկային ազատականացման գործընթացների համար:

Եթե ​​խոսենք ԱՊՀ երկրների մասին, կառանձնացնեմ Ղազախստանը։ Այդ երկրի կառավարությունը շատ ակտիվ է աջակցում թվային ակտիվների շուկայի զարգացմանը։ Խոսելով երկրում Binance-ի աշխատանքի արդյունքների մասին՝ վերջին մի քանի տարիների ընթացքում շատ բան է արվել։ Անցյալ տարի մենք հայտարարեցինք երկրում թվային ակտիվների տեղական հարթակի գործարկման մասին: Պլատֆորմը գործում է AIFC Ֆինանսական ծառայությունների մարմնի (AFSA) արտոնագրի հիման վրա՝ թվային ակտիվների հարթակը կառավարելու և Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնում պահառության ծառայություններ մատուցելու համար: Ներկայումս կայքում հասանելի են ֆիատ և զրոյական միջնորդավճարով բանկային ալիքները: Տեղական հարթակը հավանություն է ստացել Ղազախստանի կարգավորող մարմիններից՝ նոր նշանների ցուցակագրման համար: Սպոտ առևտրի համար հասանելի թոքենների ընդհանուր թիվն այժմ 101 է, որը ներկայումս ամենամեծ ընտրությունն է երկրում կարգավորվող կրիպտոարժույթների բորսաների միջև: Նաև այս տարի մենք գործարկեցինք կորպորատիվ հաճախորդների (KYB) ընդունումը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված իրավաբանական անձինք այժմ կարող են նաև հաշիվներ բացել թվային ակտիվների բորսայում։

-Խնդրում ենք նշել հիմնական հանգամանքներն ու երեւույթները, որոնք խոչընդոտում են մեր երկրում կրիպտո հատվածի զարգացմանը։

Նախևառաջ, բացակայում է կրիպտոարժույթների հստակ և միասնական կարգավորումը, ինչը որոշակի անորոշություն է ստեղծում և դանդաղեցնում դրանց ընդունումը։ Բացի դրանից, սա ինչպես բլոկչեյն տեխնոլոգիայի, այնպես էլ կրիպտոարժույթի բնույթի և գործառույթի մասին հասկանալ ցանկանալու բացակայություն է: Շատերը դեռ չեն հասկանում, թե ինչ է կրիպտոարժույթը և ինչպես օգտագործել այն, ինչը նույնպես ազդում է ոլորտի զարգացման վրա: Այս առումով է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կրթությանը։

-Ռուսաստանի հետ կապված սահմանափակումները որքանո՞վ են ազդել տարածաշրջանային գործընթացների վրա, և ի՞նչ զարգացումներ ու կանխատեսումներ կան կրիպտոարդյունաբերության զարգացման համար մինչև տարեվերջ։

-Ռուսաստանից հեռանալը ոչ մի կերպ չի ազդել տարածաշրջանային գործընթացների վրա: Մենք շարունակում ենք առաջատար մնալ ԱՊՀ բոլոր երկրներում և չենք ծրագրում զիջել այդ դիրքերը։ Խոսելով կանխատեսման մասին՝ մենք միշտ դրական ենք տրամադրված, շուկայում միտումը դրական է։ Հատկապես կցանկանայի նշել կրիպտոարժույթների նկատմամբ ինստիտուցիոնալ ներդրողների աճող հետաքրքրությունը։ Bitcoin ETF-ի հաստատումը, իհարկե, մեծ դեր է խաղացել այստեղ: Եվ կապիտալի ներհոսքն այս ֆոնդեր շարունակվում է աննախադեպ 18 օր անընդմեջ։ Ըստ Bloomberg-ի` բիթքոյն ETF-ները հունիսի 6-ի առևտրային նստաշրջանից հետո ներգրավել են 217 միլիոն դոլար, իսկ ֆոնդերի զուտ ներհոսքը տարեսկզբից աճել է մինչև 15,5 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում 11 Bitcoin ETF-ների կառավարվող ակտիվների ընդհանուր արժեքը հասել է 62,3 միլիարդ դոլարի, ինչը կազմում է գոյություն ունեցող մետաղադրամների մոտ 4,5%-ը:

 

Կիսվեք այս հոդվածով