Եվրոպան կանգնած է վերջին կես դարի ամենամեծ էներգետիկ ճգնաժամի առջև. Bloomberg

1 Min Read

Ռուսական գազի մատակարարումից հրաժարվելը կարող է հանգեցնել Եվրոպայում կապույտ վառելիքի պաշարների արագ սպառման։ Այս մասին սեպտեմբերի 7-ին զգուշացրել է Bloomberg-ն իր հոդվածում։

Հրապարակման մեջ նշված է, որ Եվրոպան բախվում է վերջին 50 տարվա ընթացքում ամենածանր էներգետիկ ճգնաժամին՝ կապված էներգակիրների գների աճի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։ Վառելիքի բարձր արժեքը ոչ միայն սրել է կյանքի ծախսերի ճգնաժամը, այլեւ եվրոպական տնտեսությունը հասցրել է ռեցեսիայի եզրին:

Այս իրավիճակում Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը կհանգեցնի նրան, որ ընթացիկ պաշարները կարճ ժամանակում կսպառվեն, քանի որ Եվրոպան չի կարողանա այլընտրանք ստեղծել ռուսական մատակարարումների համար առնվազն մինչև 2025 թվականը։

Bloomberg-ը խոստովանում է, որ Եվրոպան մեծապես կախված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերից, և հակառուսական պատժամիջոցներով դրանց ոչնչացման արդյունքում, տարածաշրջանի բնակչությունն «աղետալի վիճակում» կհայտնվի:

Կիսվեք այս հոդվածով