Galt & Taggart ներդրումային ընկերությունը կրկին բարձրացրել է Վրաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը 2024 թվականին մինչև 7%։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Մի քանի շաբաթ առաջ վերլուծաբաններն իրենց կանխատեսումը 7%-ից իջեցրեցին 6%-ի, համարելով, որ երկրորդ կիսամյակում տնտեսությունը կդանդաղի ներդրումային ակտիվության հնարավոր անկման պատճառով։
«Հաշվի առնելով հունվար-ապրիլին սպասվածից ավելի ուժեղ տնտեսական աճը և շարունակական ուժեղ տնտեսական ակտիվությունը՝ մենք բարձրացնում ենք մեր տնտեսական աճի կանխատեսումը»,- ասվում է հետազոտության մեջ։
Մի քանի օր առաջ Վրաստանի կառավարությունը նույնպես բարձրացրեց 2024 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը, բայց ավելի համեստ՝ 5,2%-ի փոխարեն մինչև 6%։ Ընդ որում, 5 ամսվա ընթացքում այն կազմել է 9%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում